ԱՄՆ-ի Բարձրագույն դատարանը ընդունել է Google-ի կողմը Oracle-ի հետ հեղինակային իրավունքի մասին գործում ավելի քան 8 միլիոն դոլարի չափով, հաղորդում է AP-ն:

Գործը կապված է Google-ի կողմից Android օպերացիոն համակարգի ստեղծման  հետ, որն այժմ կիրառվում է ամբողջ աշխարհում սմարթֆոնների ճնշող մեծամասնության վրա: 2007 թվականի թողարկված Android-ի ստեղծման համար Google-ը գրել է նոր համակարգչային կոդի միլիորանավոր տողեր: Սակայն այն նաեւ օգտագործել էր 11330 տող կոդ եւ կազմակերպություն, որը հանդիսանում է Oracle Java-ի հարթակների մաս:

Google-ը հայտարարում է, որ այն, ինչ արել է, վաղուց կայացած, ոլորտի սովորական պրակտիկա է, որը նպաստում է տեխնիկական առաջընթացին: Ընկերությունը պնդում է, որ հեղինակային իրավունքների պաշտպանությունը չի տարածվում համակարգչային զուտ ֆունկցիոնալ, ոչ ստեղծարար կոդի վրա, որը նա օգտագործել է, քանի որ դա չէր կարելի գրել ուրիշ կերպ: Սակայն Oracle-ը հայտարարում է, որ Google-ը կատարել է «պլագիատի զարհուրելի գործողություն»:

«Այդ որոշումը քննելով՝ մենք ենթադրում են, որ նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Սակայն մենք համարում ենք, որ այստեղ քննվող կրկնօրինակումն իրենից ներկայացնում է բարեխիղճ օգտագործում: Հետեւաբար, Google-ի կրկնօրինակումը չի խախտում հեղինակային իրավունքի մասին օրենքը»,-գրել է դատավոր Սթիվեն Բրեյերը: