Անցյալ տարի Թեհրանի մոտ ուկրաինական ուղեւորատար օդանավի վթարին մասնակցություն ունեցած 10 պաշտոնատար անձանց դեմ կայացվել է մեղադրական եզրակացություն, այսօր հայտնել է Իրանի նախկին ռազմական դատախազ Գոլամաբաս Թորքին, փոխանցում է Tasnim-ը: 

«Ուկրաինական օդանավի գործով մեղադրանք է կայացվել: Կատարվել է լուրջ ու մանրակրկիտ քննություն, եւ 10 մեղավորների նկատմամբ մեղադրական եզրակացություն է կայացվել»,-  ասել է Թեհրանի նոր ռազմական դատախազ Նասեր Սերաջը՝ վկայակոչելով Թեհրանի նախկին ռազմական դատախազ Գոլամաբաս Թորքիին, հայտնում է Mizan-ը:

Կիեւ չվերթ կատարող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-800-ը վթարի էր ենթարկվել 2020 թվականի հունվարի 8-ին վաղ առավոտյան Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց հետո կարճ ժամանակ անց: Զոհվել էր 176 մարդ՝ Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ: Հունվարի 11-ին իրանցի զինվորականները հայտարարել էին, որ ուկրաինական Boeing-ը պատահաբար է խոցվել, մեղավորը մարդկային գործոնն էր. օդանավը թռիչքը կատարել էր Իրանի ռազմական օբյեկտին մոտ եւ ընդունվել էր որպես «թշնամական թիրախ», իսկ հատկապես թեւավոր հրթիռ: Միաժամանակ, Իրանում նշել էին, որ ԱՄՆ-ի կողմից հարձակում էին սպասում, ինչ պատճառով ՀՕՊ համակարգերը բերված էին ամբողջական մարտական պատրաստականության: