Հայաստանում առաջին եռամսյակում սկսել են աճել արդյունաբերական շինարարության ծավալները: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ պատասխանելով արտասահմանյան ներդրումների մասին հարցին:

Այսպես, նրա խոսքով, առաջին եռամսյակում սկսել են աճել արդյունաբերական շինարարության ծավալները, եւ դրանք աստիճանաբար վերականգնվում են: «Դա կարող է ոչ մի ընդհանրություն չունենալ արտասահմանյան ներդրումների հետ, սակայն այդ ծավալի 35 տոկոսը բաժին է հասնում էներգետիկ համակարգին, որը մեծ դեր ունի հենց ուղիղ արտասահմանյան ներդրումների ներգրավման տեսանկյունից»,-ասաց նա:   

Ավանեսյանը նշեց, որ կարելի է ենթադրել, որ դա իրականացվում է ուղիղ արտասահմանյան ներդրումների հաշվին: