Ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հանդիպումը։
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ճշգրտել և ուղենշել ոլորտի արդյունավետ և նպատակային զարգացմանը միտված աշխատանքային ուղղությունները։





























