Սուդանի նախարարների կաբինետը քվեարկել է Իսրայելի հետ դիվանագիտական եւ գործարար հարաբերություններն արգելող 1958 թվականին ընդունված օրենքի չեղարկման օգտին, փոխանցում է Reuters-ը:
Որոշումը դեռ հաստատում է պահանջում Գերագույն խորհրդի եւ Սուդանի նախարարների կաբինետի համատեղ նիստին, որը ժամանակավոր օրենսդիր մարմին է հանդիսանում:
Հիշեցնենք, որ Սուդանն անցյալ տարի Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր էր ստորագրել՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջնորդությամբ:




























