Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է: ANSA գործակալությունն այսօր՝ չորեքշաբթի, հաղորդել է, որ 84-ամյա քաղաքական գործիչը երեքշաբթի օրվանից Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոցում է:
Գործակալության տեղեկություններով՝ նա Զատկի տոներն անցկացրել էր Լազուրե ափին ավագ դստեր՝ Մարինայի տանը եւ ուղղաթիռով ժամանել է հիվանդանոց ՝ հետազոտությունների համար:
Մի քանի տարի առաջ Բեռլուսկոնին սրտի ծանր վիրահատության էր ենթարկվել: Անցյալ տարվա սեպտեմբերին նա վարակվել էր կորոնավիրուսով: Վերջին ամիսներին նա արդեն մի քանի անգամ հոսպիտալացվել է:




























