Նախագահ Բայդենը հայտարարել է ԱՄՆ-ում հրազենի կիրառմամբ բռնության դեմ պայքարի միջոցառումների մասին, հաղորդում է Reuter-ը: Իր ելույթում ԱՄՆ նախագահն անվանել է հրազենի կիրառմամբ բռնությունը՝ որպես «համաճարակ» երկրի համար: Բայդենն ասել է, որ կխնդրի ալհոկոլի, ծխախոտի, հրազենի եւ պայթուցիկ նյութերի հարցերով բյուրոյին նախապատրաստել ամենամյա զեկույցն ԱՄՆ-ում հրազենի ապօրինի շրջանառության մասին: Նախագահը նշել է, որ իր համար առաջնահերթ խնդիր է դարձել զենքի արտադրողներին իրավական կարգավիճակից զրկելը:
Նա նաեւ նշալ է, որ անհրաժեշտ է լիովին արգելել հարձակողական զենքը: Բայդենը նաեւ ավելի հավակնող նպատակներ է ներկայացրել, որոնք իրացնելու համար նրան պետք է Կոնգրեսի աջակցությունը: «Այսօր մենք նախաձեռնում ենք քայլեր զենքի կիրառման առնչությամբ ճգնաժամը հաղթահարելու համար, սակայն նաեւ գործողություններ ենք կիրառում հանրային առողջապահության դաշտում: Դա համաճարակ է եւ պետք է վերջ տալ դրան»,-ասել է Բայդենը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սահմանադրության մեջ երկրորդ փոփոխությունը, որը երաշխավորում էր զենք պահելու եւ կրելու իրավունք քաղաքացիներին, եւ պետության փորձը զենքի գնումը սահմանափակելու հարցում բողոքարկվել է դատարանում զենքի կողմնակիցների կողմից:





























