Գարեգին Բ-ն հունիսի 19-ին ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 13-րդ համաժողովի ծիսական հարցերով նախապատրաստող հանձնախմբի անդամներին, ովքեր հունիս 18-21-ին իրենց հերթական ժողովն են անցկացնում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ն նշել է, որ նման այցելությունները հնարավորություն են ընձեռում ծանոթանալու ոչ միայն Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն, երկրին ու հայ ժողովրդի կյանքին, այլեւ իրենց ներկայությամբ եւ ջանքերով հարստացնում են մեր մշակույթը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայ եկեղեցու ներկայիս գործունեությանը, ինչպես նաեւ Քույր եկեղեցիների հետ ջերմ փոխհարաբերություններին:
Հանդիպումից հետո հյուրերը Մայր Տաճարում մասնակցել են Ս. Պատարագի արարողությանը:




























