Հունիսի 23-ին Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ կայանալու է երեկույթ` նվիրված Բուժաշխատողի օրվան:

ՌՀՄ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ելույթ է ունենալու ՌՀՄ Մոսկվայի կազմակերպության բժշկական հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի բժշկական ակադեմիայի նախագահ Առնոլդ Ադամյանը, նրա գործընկերները, ապա տոնական համերգ է կայանալու: