Թուրքիայի Թունջելի-Փուլումուր ավտոճանապարհին հայտնված PKK-ի զինյալները սկսել են ստուգել անցնող մեքենաները։

Firat գործակալության փոխանցմամբ՝ քուրդ զինյալները պարզել են, որ անցնող 2 մեքենա հաց է տեղափոխում մոտակա զորամասի զինվորներին, եւ տեղում այրել են այդ մեքենաները։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ ստորաբաժանումներն ու հատուկ նշանակության զորքերը, որոնց ուղեկցել են ռազմական ուղղաթիռները։