Հինգշաբթի առավոտյան Արևի վրա C դասի երեք թույլ բռնկում է տեղի ունեցել, ասվում է Գիտությունների Ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի Արեւի ռենտգենային աստղագիտության լաբորատորիայի կայքում:

«Արեւի վրա С դասի եւ ավելի բարձր բռնկումներ են տեղի ունեցել»,- ասվում է կայքում:

Բռնկումները բալերի են դասակարգվում են ըստ հզորության. A, B, C, M եւ X: Բռնկումների ժամանակ արտանետվող պլազմային ամպերը մագնիսական փոթորիկների են հանգեցնում Երկրի վրա: Ինչպես ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում պարզաբանել էր լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Կուզինը, դա տեղի է ունենում բռնկումից երկու-երեք օր անց: Նա, մեկնաբանելով չորեքշաբթի տեղի ունեցած բռնկումը, այն եզակի է անվանել, քանի որ դա սովորական չէ ներկայումս դիտվող արեգակնային ակտիվության խորը նվազագույնի համար: Իսկ ահա առավելագույն արեգակնային ակտիվության ժամանակահատվածում նման բռնկումները տեղի են երկու օրը մեկ անգամ:

Համարվում է, որ թույլ փոթորիկը կարող է էներգիահամակարգերի աշխատանքի փոքր խափանումներ առաջացնել, ինչպես նաեւ՝ ազդել թռչունների եւ կենդանիների միգրացիայի ուղղությունների վրա: Ավելի ուժեղ փոթորիկները խաթարում են կարճալիքայինկապի եւ նավիգացիոն համակարգերի աշխատանքը, ինչպես նաեւ հոսանքազրկման են հանգեցնում արդյունաբերական ցանցերում: