Չինաստանը բավարար ջանք չի գործադրում կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար, հայտարարել է Կլիմայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջոն Քերին:
«Նրանք հսկայական կախվածություն ունեն ածուխից: Մենք պետք է փորձենք ստիպել նրանց առաջ շարժվել, ինչպես նաեւ պետք է խնդրենք Չինաստանին չֆինանսավորել ածուխով աշխատող նոր էլեկտրակայանների կառուցումն աշխարհի այլ մասերում»,- ասել է նա, փոխանցում է CNN-ը:
Հիշեցնենք, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կլիմայի վերաբերյալ համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին ասել էր, որ երկիրը «խիստ կսահմանափակի» ածխի սպառման աճը մինչեւ 2025 թվականը եւ կսկսի «աստիճանաբար կրճատել» սկսած 2026 թվականից: Նա նաեւ նշել էր, որ Չինաստանը նախատեսում է «խստորեն վերահսկել» ածուխով աշխատող էլեկտրակայանների նախագծերը:





























