Ապրիլի 28-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի սկզբում պատգամավորների գրանցման ժամանակ տեխնիկական խափանում է տեղի ունեցել. ցուցատախտակի վրա գրանցված պատգամավորների թիվը չի ցուցադրվել: Ընդ որում, ցուցատախտակին երեւում էր «քվորում կա» նշանը, եւ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը նիստը բացված հայտարարեց:
Մասնավորապես, նա ասաց. «Որոշակի թվով պատգամավորներ են գրանցվել: Ցուցատախտակին երեւում է, որ քվորում կա: Հետեւաբար, մենք կարող ենք սկսել աշխատել»:
Օրակարգում ընդգրկված են Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը եւ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
.





























