«Հանրապետություն» կուսակցությունը արտահերթ ԱԺ ընտրություններին մասնակցելու է առանց որևէ ուժի հետ դաշինք կազմելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է  կուսակցության նախագահ  Արամ Սարգսյանը:

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր է հայտարարվել հունիսի  20-ը: Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից, ինչին կհաջորդի խորհրդարանի ինքնալուծարումը: