Թուրքիայում ուժի մեջ է մտել լիարժեք կարանտինը: Դպրոցներն ու խանութները փակ են: Բնակիչները պետք է լուրջ պատճառ ունենան տնից դուրս գալու համար եւ հատուկ թույլտվություն քաղաքների միջեւ ուղեւորությունների համար: Ակնկալվում է, որ սահմանափակումները կհանվեն մայիսի 17-ից: Նրանք չեն հասկանում՝ ինչու է ալկոհոլի վաճառքի արգելք սահմանվել:

#Don'tTouchMyAlcohol

Կառավարությունը պնդում է, որ արգելքը կանխում է մեծ հավաքները: Սակայն քննադատները նշում են, որ ալկոհոլն արգելված է հասարակական վայրերում:

Սոցցանցերում օգտատերերն օգտագործում են #alkolumedokunma (#Don'tTouchMy Alcohol՝ մի դիպչիր իմ ալկոհոլին) հեշթեգը:

Անկարայից փաստաբան Դոգան Էրքանը նշել է. «Մարդկանց կյանք ներխուժելը, ովքեր գնում են ալկոհոլ շուկայից  եւ խմում այն տանը, որեւէ ընդհանրություն չունի պանդեմիայի դեմ պայքարի հետ»:

Էրքանը թուրքերին խորհուրդ է տվել չհետեւել արգելքին: Նա նշել է, որ որեւէ իրավաբանական հիմք չկա արգելքի հմար:

Սահմանդարական իրավունքի փորձագետ Մեթին Գյունդեյը  DW-ին ասել է որ ալկոհոլի մատակարարները, վաճառողներն ու սպառողներն օրինական իրավունք ունեն բողոքարկելու արգելքը:

Խորհրդարանում ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ ԵՄ որոշ երկրներ արգելել են ալկոհոլը՝ կորոնավիրուսի տարածումը սահմանափակելու համար, սակայն չի նշել՝ որ երկրներն են արգելք մտցրել:

«Անգլիան, Ֆրանսիան,  Գերմանիան»,-ասել է նա NTV-ի ուղիղ եթերում:

Սակայն նշվածներից ոչ մեկը ալկոհոլի արգելք չի մտցրել պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում: