Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն մանրակրկիտ ուսումնասիրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթները:
Գրասենյակը վերլուծել է հայերի խոշտանգումների շուրջ 300 տեսանյութ, թարգմանել է դրանք ռուսերեն եւ անգլերեն եւ նյութերի հետ միասին բոլոր տեսանյութերն ուղարկել է միջազգային կազմակերպություններին: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին Հանրապետության օմբուդսմենի գրասենյակի կողմից կատարված աշխատանքների տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Ըստ օմբուդսմենի` այս կերպ նրանք ցույց տվեցին, որ Ադրբեջանի նախագահի խոսքերը, ըստ էության, «ոգեշնչում» էին Ադրբեջանի աշխատակիցներին պատերազմի տարիներին եւ հրահրում վերջիններիս որոշակի հանցագործություններ կատարել:
Նա շեշտեց, որ խոսքը ռազմական հանցագործությունների մասին է:
«Այդ խոշտանգումները եւ վայրագությունները ոչ թե առանձին զինվորների գործողություններ էին, այլ պետության ընդհանուր քաղաքականության մի մաս: Դա է վկայում այն փաստը, որ հետագայում Ադրբեջանում այդ գործողությունները բարձր են գնահատվել եւ նույնիսկ խրախուսվել են իշխանությունների եւ այլ գործիչների կողմից»,- ասաց Թաթոյանը:





























