Պատվի եւ արժանապատվության պաշտպանությունը պետք է իրականացվի խելամիտ ժամկետում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ այդ հարցով չեն դիմում դատարաններ: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Քրեադատավարական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց օրենսդրական նախաձեռնության հեղինակ, անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ տվյալ նախագծով առաջարկվում է ներառել վնասի փոխհատուցման ընթացակարգը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի «հատուկ հայցեր» ենթաբաժնում:

«Պետք է հստակ ժամկետ սահմանել նման գործերի համար, քանի որ դրանք որեւէ դժվարություն չեն ներկայացնում ապացույցների ներկայացման մասով»,-նշեց պատգամավորը:

Նշենք, որ հանձնաժողովը դրական  եզրակացություն տվեց: