Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մայիսի 1-ին կենդանաբանական այգում կայանալիք միջոցառումները ժամանակավոր հետձգվում են։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Երեւանի կենդանաբանական այգուց:

«Միջոցառման օրվա մասին հավելյալ կտեղեկացնենք մեր էջերում»,-ասված է հաղորդագրության մեջ: