Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը եւ Մալաթիա֊Սեբաստիայի թաղապետ Դավիթ Կարապետյանը ՀՀ քննչական կոմիտեում հարցաքննվել են։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։

ՔԿ-ից հայտնեցին, որ թաղապետերն ունեն վկայի կարգավիճակ։

Հիշեցնենք՝ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 1-ին մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» էր տեղի ունեցել Երեւանում. ժամը 00։20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի, 1 հոգի էլ՝ դանակահարված։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են վիրավորների ինքնությունը. նրանք են Երեւանի բնակիչներ՝ 34-ամյա Գագիկ Խաչատրյանը, 35-ամյա Հրաչյա Բոյաջյանը, 27-ամյա Համլետ Վանոյանը եւ 30-ամյա Արման Հովհաննիսյանը։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորներին հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը։

Քաղաքացին ասաց, որ վիրավոր է և խնդրեց փրկել իր կյանքը. Շենգավիթի թաղապետը մանրամասներ է հայտնում գիշերային ռազբորկայից

Երևանում վիճաբանություն է տեղի ունեցել Շենգավիթի թաղապետի, նրա եղբոր մասնակցությամբ. այն վերածվել է ծեծկռտուքի