ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփեց արդեն ավանդույթ դարձած ՙԵրազանքների ամիս՚ ակցիան:
Ակցիայի ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ ժամկետային ավանդ ներդրած կամ պլաստիկ քարտ ձեռքբերած հաճախորդները հնարավորություն էին ստացել լրացնելու ՙԵրազանքների թերթիկ՚: Հիշեցնենք, որ երազանքը պետք է լիներ իրագործելի և չգերազանցեր 100 հազար դրամը:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից նախապես կազմված հանձնաժողովը ընտրել էր 15 լավագույն ցանկություն ներկայացրած մրցանակակիրներին: Ակցիայի ամփոփման ընթացքում հաճախորդներն իրենց շնորհակալությունն են հայտնել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՆ՝ որակյալ ծառայություններից զատ նման հաճելի անակնկալներ մատուցելու համար:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մեծ պատասխանատվությամբ շարունակում է զարգացնել իր կողմից մատուցվող ծառայությունները՝ մշտապես նկատի ունենալով իր հաճախորդների ակնկալիքներն ու բանկային որակյալ ծառայությունների ապահովման սկզբունքը:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից



























