Հայաստանում «վատ ակտիվների» տեսակարար կշիռը 7.1 տոկոս է: Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նա պարզաբանեց, որ վերջին եռամսյակում նման ակտիվների բաժինը 6.6 տոկոս է կազմել: «Այս անգամ այդ ցուցանիշը 7.1 տոկոս էր»,- ասաց Գալստյանը:

Նրա խոսքով՝ նախորդ կանխատեսումների համեմատ Հայաստանի տնտեսության մեջ դրական միտումներ են նկատվում: Կենտրոնական բանկի ղեկավարը պարզաբանեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ 6 տոկոսով բարձրացումն առեւտրային բանկերի կողմից վարկերի տոկոսադրույքների աճի կհանգեցնի:

Նշենք, որ «վատ» ակտիվները չաշխատող եւ բանկերի հաշվեկշիռներից դուրս գրված ակտիվներն են: