Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պայմանավորված չէ առաջիկա արտահերթ ընտրություններով: Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նա հավաստիացրեց, որ ընտրությունները բացառապես ներքաղաքական գործընթաց են, եւ Կենտրոնական բանկը դրանցով չի առաջնորդվում: «Մեր գործողությունները պայմանավորված չեն ընտրություններով: Մեր նպատակն է ապահովել տարեկան գնաճի նպատակային ցուցանիշը 4 տոկոսի մակարդակում», - բացատրեց Գալստյանը:

Նա շեշտեց, որ Կենտրոնական բանկի խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 15-ին, որի ժամանակ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ նոր որոշում կկայացվի:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստին որոշում կայացվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով բարձրացնելու մասին՝ այն սահմանելով 6  տոկոսի մակարդակում:

Ակնկալվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա հունիսի 20-ին: