Հայաստանի տնտեսության համար պատվաստումը կարեւոր է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Եթե  մենք հանկարծ հայտնվենք երկրների ցուցակում, որտեղ պատվաստված քաղաքացիների մասնաբաժինը ցածր կլինի, ապա տարվա երկրորդ կեսին կարող ենք բախվել խնդիրների»,-նշեց նա:

Նրա խոսքով՝ դա, օրինակ, կարող է հարված հասցնել տուրիզմի ոլորտին, քան որ կարող են վերոնշյալ ցուցակում ելքի արգելքներ սահմանվել:

Նրա խոսքով՝ տուրիզմի ոլորտում ցուցանիշները կլինեն 25-30 տոկոսի մակարդակում: 2021 թվականի համար դա վատ ցուցանիշ չէ: Այդ առումով պատվաստումը կարող է առանցքային նշանակություն ունենալ: