Անորոշության բարձր մակարդակը մեծացրել է ինֆլյացիոն սպասումները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նա պարզաբանեց, որ այս տարվա առաջին կեսին Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական ակտիվության եւ պահանջարկի միտումները գրանցվում են սպասվողից ավելի արագ:

Նրա խոսքով՝ ակնկալվում է արտաքին ոլորտի կողմից Հայաստանի տնտեսության վրա ինֆլյացիոն ազդեցություն:

ԿԲ նախագահը հավելել է, որ քաղաքացիների 15 տոկոսը համարում է, որ գներն ավելի արագ կաճեն, իսկ 50 տոկոսը կարծում է, որ գները կաճեն դանդաղ տեմպերով: