Արագածոտնի մարզում, այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։20-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 29-ամյա Զորիկ Խ-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածով անցնող ջրատարի համար նախատեսված փոսում, առաջ ընթացել և գլխիվայր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով ուղևոր՝ Աշտարակի բնակիչ, 48-ամյա Գագիկ Գ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վարորդին և վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները։

Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։

Վարորդը տեղոոմ ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է սթափ։