Էստոնիայում կընթանան քառորդ դարում Եվրոպայում ԱՄՆ-ի ամենախոշոր զորավարժությունները:

Այս մասին հայտնում է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ այսօր մեկնարկած Defender Europe զորավարժությունները կանցկացվեն եվրոպական 16 երկրներում 28 000 զինծառայողների մասնակցությամբ:

Զորավարժությունները կտեւեն մինչեւ մայիսի 14-ը: