Համաշխարհային շուկաներում նավթի գները հունիսի 22 –ին նկատելիորեն բարձրացել են` ԱՄՆ-ում «սեւ ոսկու» պաշարների նվազման հետ կապված:

Brent Crude Oil մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գները Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում բարձրացել են 3,26 դոլարով եւ հասել 114,21  դոլարի` մեկ բարելի դիմաց:

Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում ամերիկյան Light Sweet Crude Oil մակնիշի թեթեւ նավթի  օգոստոսյան  ֆյուչերսները բարձրացել են 1,24  դոլարով, հասնելով 95,41 դոլարի` մեկ բարելի դիմաց:

Ինչպես հայտնել է ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը, երկրում նավթի առեւտրային պաշարներն անցած շաբաթ նվազել են 0,5%-ով կամ 1,71 մլն բարելով` կազմելով 363,84 մլն բարել:

Միաժամանակ` բենզինի ընդհանուր պաշարները նվազել են 470 հազ. բարելով կամ 0,2%-ով` կազմելով 214,6 մլն բարել: