Ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում վարորդը անհավանական արագությամբ «կայանել է» իր «ՋԻՓ»-ը:
Վարորդը կայանատեղիում, ամենայն հավանականությամբ, չի կարողացել կառավարել մեքենան եւ վրաերթի է ենթարկել մի քաղաքացու:
Ինչպես երեւում է անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերում, վրաերթից հետո ՋԻՓ-ի ուղեւորուհին դուրս է եկել մեքենայից եւ գնացել իր գործին, կարծես, ոչինչ տեղի չի ունեցել:
Իսկ տեսանյութի «եզրափակիչ ակորդ» եղել է այն, որ մեքենայից դուրս է թռել եւս մեկ մարդ:
Հատկանշական է, որ մեքենայի որեւէ ուղեւոր այդպես էլ չի մոտեցել տուժած անձին:




























