Ընդունել եմ «Հայաստան» դաշինքի առաջարկությունը՝ ղեկավարելու նախընտրական շտաբը։  Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

«Ընդունել եմ «Հայաստան» դաշինքի առաջարկությունը՝ ղեկավարելու նախընտրական շտաբը։   Պետության համար այս վճռորոշ փուլում մի կողմ քաշվելը՝ համարում եմ դասալքություն։ Սա սովորական   ընտրություն չէ անձերի կամ կուսակցությունների միջև։ Սա ընտրություն է պետության լինել-չլինելու մասին։ Շատ կարևորում եմ համակիրների հոծ բանակի ներդաշնակ աշխատանքը, հակաճգնաժամային արդյունավետ ծրագրի մշակումը, ինչպես նաև նույն նպատակների համար պայքարի դուրս եկած քաղաքական ուժերի միջև բարիդրացիական հարաբերությունները»,- գրել է նա։