Շիրակի մարզում, այսօր` մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 118 կմ-ում բախվել են ВАЗ 2107 և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։