ԵԽԽՎ-ում ելույթից հետո Սերժ Սարգսյանին ուղղված իր հարցում ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասել է, թե ՀՀ-ում, 1995 թվականից սկսած, բոլոր ընտրությունները կեղծվել են: Նույն տեսակետն է հայտնել նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Թերթը փորձել է ճշտել, թե արդյո՞ք  իր կուսակիցների հետ համամիտ է նաեւ պատգամավոր Անահիտ Բախշյանը: Պատասխանը միանշանակ է եղել` այո, համամիտ եմ: Իսկ այն նկատառումը, թե իր լուսահոգի ամուսինը` Յուրի Բախշյանն էլ է 1995 թվականի ընտրություններին խորհրդարան անցել կեղծված ընտրությունների միջոցով, Ա. Բախշյանն արձագանքել է. «Իմ պատասխանը մնում է ուժի մեջ` անկախ այն բանից` իմ ամուսինն այդ ժամանակ ընտրվել է, թե` ոչ»: