Անտարկտիդայից օրերս աշխարհի ամենամեծ սառցաբեկորն է պոկվել, վկայում են Երկրի դիտարկման Sentinel-1 արբանյակից ստացված տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Եվրոպական տիեզերական գործակալության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, սառցադաշտի տարածքը հասնում է մոտավորապես 4320 ք/կմ-ի: Այն մի փոքր է մեծ իսպանական Մայորկա կղզուց:

Գիտնականները նշել են, որ A-76 անվանումը ստացած սառցաբեկորն ունի 170 կիլոմետր երկարություն եւ 25 կիլոմետր լայնություն: Այն պոկվել է Անտարկտիդայում գտնվող Ռոնեի սառցադաշտի արեւմտյան մասից եւ այժմ գտնվում է Ուեդդելի ծովում:

Նախորդ ռեկորդակրի տարածքը 3880 ք/կմ էր: A-32A անվանումով օբյեկտը նույնպես գտնվում է Ուեդդելի ծովում: