Չորեքշաբթի կրկին սիցիլիական Էթնա հրաբխի ժայթքում է գրանցվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ANSA-ն:
Գործակալության տվյալներով՝ հարավարեւելյան լանջի խառնարանից ժայթքումն ուղեկցվել է հրաբխային մոխրի եւ լավայի հոսքի արտանետմամբ: Նոր ժայթքումը չի ազդել Կատանիայի միջազգային օդանավակայանի գործունեության վրա:
Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի (INGV) մասնագետների գնահատականների համաձայն՝խոսքը փետրվարի 16-ից հրաբխային ակտիվության 19-րդ աճի մասին է:
Եվրոպայում ամենամեծ ակտիվ Էթնա հրաբուխ մշտապես վերահսկվում է մասնագետների կողմից: Որպես կանոն, դրա ակտիվությունը վտանգ չի ներկայացնում բնակչության համար:





























