«Չնայած Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել ընդդիմության հունիսի 30-ի հանրահավաքը, այդուհանդերձ, իրավապահները սովորականի խես շարունակում են խոչընդոտել ընդդիմադիր ակտիվիստներին`փողոցնեռրում փակցնել հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ:

Երեկ գիշերը` Կորյունի փողոցում թռուցիկներ փակցնելու ժամանակ երիտասարդ ակտիվիստներին են մոտեցել մի քանի ոստիկան եւ ՀՔԾ աշխատակիցներ, ովքեր փորձել են հրահանգել երիտասարդներին չփակցնել թռուցիկներ, քանի որ այսպիսով կեղտոտում են քաղաքը:

Իրավապահների եւ երիտասարդ ակվիտիստների վեճից հետո (որի տեսագրությունն, ի դեպ, արդեն առկա է You Tube ցանցում) երիտասարդները շարունակել են իրազեկման միջոցառումները: Սակայն, հաջորդ առավոտյան արդեն, երիտասարդները նկատել են, որ իրենց կողմից փակցված իրազեկման թռուցիկների մի մասը ուղղակի պոկել են»,-գրում է «ՉԻ»-ն: