Սաուդյան Արաբիան հաստատել է, որ թույլ կտա երկրի ներսում մտնել որոշ օբյեկտներ եւ օգտվել սպասարկումներից միայն նրանց, ովքեր պատվաստվել են Covid-19-ի դեմ։

Սաուդյան Արաբիայի Մամուլի պետական գործակալությունը՝ հղում կատարելով Ներքին գործերի նախարարության պաշտոնական աղբյուրին, տեղեկացրել է, որ 2021թ. օգոստոսի 1-ից պատվաստումն անհրաժեշտ կդառնա ցանկացած տնտեսական, առեւտրային, մշակութային, զվարճալի կամ մարզական գործունեության մասնակցելու համար՝ մշակութային, գիտական, սոցիալական կամ զվարճալի միջոցառումներ, մուտք ցանկացած պետական կամ մասնավոր կազմակերպություն, ընդունելություն պետական կամ մասնավոր ուսումնական հաստատություններ, ինչպես նաեւ հանրային տրանսպորտից օգտվելու համար։

Թագավորությունն օգտագործելու է Tawakkalna հավելվածը քաղաքացիների եւ էքսպատրիանտների իմունացման վիճակն ստուգելու համար։