Պետք է ամեն ինչ անել, որպեսզի հակամարտությունից անցնենք խաղաղ համակեցության: Այս մասին հայտարարել է հայ ռազմագերիների ազատ արձակման բանաձեւի հեղինակներից եվրապատգամավոր Պետրաս Աուշտրեւիչյուսը:
Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ նա նշել է, որ ռազմագերիների, պատանդների եւ այլ կալանավորվածների ազատ արձակումը առաջընթացի ճանապարհն է: «Հակամարտության հետեւանքներից մեկը ԼՂ-ում, այսպես կոչված, ռուս խաղաղապահների տեղակայումն է, ինչը անվտանգության այլ խնդիրներ է առաջացնում: Ռուսաստանի ներկայությունը կարող է վերածվել երկարատեւ գործընթացի:
ԵՄ-ն հակամարտության պասիվ դիտորդ է եղել: Նա իր ազդեցությունը չի օգտագործել դա կանխելու համար»,- ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն պետք է նախաձեռնի խաղաղության գործընթացը եւ ակտիվորեն մասնակցի դրան:





























