Պատերազմը այլանդակ է եւ անարդար: Հազարավոր սպանված զինվորներ՝ Հայաստանից եւ Ադրբեջանից, եւ շատ այլ հարկադրված տեղահանվածներ՝ ահա այն գինը, որը Ալիեւը անվանում է հաղթանակ։ Այս մասին հայտարարել է եվրապատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը՝ հայ ռազմագերիների ազատման բանաձեւի քննարկման ժամանակ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:

«Պարոն Ալիեւ, չկա ավելի մարդկային բա, քան պարտված թշնամուն օգնության ձեռք մեկնելը: Ոչ միայն այն պատճառով, որ դա բարոյական տեսանկյունից է ճիշտ, այլ նաեւ՝ ռազմավարական տեսանկյունից... Ավարների պուրակը եւ սահմանի հատումը (Հայաստանը) միայն ընդլայնում են բռնության շրջանակը»,- ասել է նա՝ հավելելով, որ «Եթե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է, «ապա Ալիեւը «պատասխանատվություն է կրում նրա բոլոր բնակիչների բարեկեցության համար»: