Այս հակամարտության մեջ կա միայն մեկ կողմ, որը լիովին անտեսում է մարդասիրական իրավունքը՝ Ադրբեջանը: Այս մասին ասել է հայ գերիների ազատ արձակման բանաձեւի համահեղինակ, Եվրախորհրդարանի պատգամավոր Չարլի Վեյմերսը:

«Որպես այս բանաձեւի համահեղինակ՝ ես խնդրում եմ ձեզ կոչ անել Ադրբեջանին անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել հայ ռազմագերիներին՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական: Դիվանագիտությունն արդարացում չէ ճշմարտությունը թաքցնելու համար»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում կայացած լսումների ժամանակ: