Եվրամիությունը, ինչպես այս դեպքում, այնպես էլ ցանկացած այլ դեպքում հանդես է գալիս տարածքային ամբողջականության պահպանման օգտին: Այս մասին մայիսի 20-ին Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Նա տեղեկացրեց, որ Հայաստանի Սյունիքի մարզում են գտնվում նաեւ ԵՄ երկրների դեսպանները:

«Այցի նպատակը փաստերի հավաքագրումն է եւ տեղում իրավիճակին ծանոթանալը: Հուսով ենք, որ շուտով կվերադառնանք Սյունիք՝ առաջիկա ծրագրերը քննարկելու, ինչպես նաեւ այցն արդեն խաղաղ պայմաններում կազմակերպելու համար»,- ասաց Վիկտորինը: