Microsoft ընկերությունը սկսել է տարածել Windows 10 May 2021 Update (21H1) թարմացումը: Խոսքը 2021 թվականին Windows 10 օպերացիոն համակարգի առաջին խոշոր թարմացման մասին է, որը, ըստ The Verge-ի, կսկսի գործել գրեթե ակնթարթորեն:
Windows 10-ի նոր տարբերակը համարվում է ֆունկցիոնալ, սակայն իրականում դրանում ոչ մի էական նորամուծություն չկա: 21H1 թարմացումը ավելացնում է Windows Hello-ի մի քանի տեսախցիկների աջակցությունը, բարելավում է Application Guard համակարգի աշխատանքի արդյունավետությունը եւ օպտիմալացնում GPSVC խմբային քաղաքականությունը եւ WMI կառավարման գործիքները: Բացի այդ, թարմացումը պարունակում է բազմաթիվ փոքր բարելավումներ եւ ուղղումներ, որոնք մեծացնում են ՕՀ-ի անվտանգությունն ու կայունությունը:
Ինչպես տեսնում ենք, փոփոխությունները քիչ են, ինչը հաստատվում է այն փաստով, որ Windows 10 May 2021 Update (21H1) թարմացումը տարածվում է նույն կերպ, ինչ ավանդական ամսական թարմացումները: Հատկանշական է, որ նոր ֆունկցիոնալությունն արդեն առկա է Windows 10-ի համեմատաբար նոր տարբերակներում, իսկ թարմացումը միայն ակտիվացնում է այն:
Սովորաբար Microsoft-ը Windows 10-ի լայնածավալ թարմացումը թողարկում է գարնանը, իսկ աշնանը՝ ավելի փոքրը, սակայն 2021 թվականին ընկերությունը խախտեց այս կանոնը՝ գարնանային թարմացումը չի պարունակում խոշոր նորամուծություններ, բայց աշնանը սպասում ենք Sun Valley-ի լայնածավալ թարմացում, որի ընթացքում կվերափոխվի օպերացիոն համակարգի եւ օգտվողի ինտերֆեյսի դիզայնը:





























