Գերիների հարցը պետք է բարձրացվի մշտապես եւ բոլոր մակարդակներում: Այս մասին մայիսի 20-ին Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն անընդհատ եւ բոլոր մակարդակներում բարձրացնում է գերիների հարցը:
«Այս պահին քննարկումներ են ընթանում Եվրախորհրդարանում»,- հիշեցրեց դեսպանը:
Վիկտորինը հավելեց, որ ԵՄ-ն ակտիվ էր ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո` զգալի օգնություն ցուցաբերելով տուժածերին:
Նշենք, որ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը եւ ԵՄ երկրների դեսպանները այցելել են Սյունիքի մարզ, եղել են Սեւ լճի հարակից տարածքում, ինչպես նաեւ հանդիպել են մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ:





























