Այսօր բոլորն ասում են, որ կրթության ոլորտում ունենք մակարդակի մեծ անկում. Ուրեմն կամ բարեփոխումները ճիշտ չէին. Ես որոշակի մեղքի զգացում ունեմ այդ առումով: Այս մասին առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ մայիսի 18-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նա թվարկեց, թե այդ ոլորտում ինչ քայլեր են արվել իր իշխանության տարիներին, ապա հավելեց. «Բայց եթե այդ ամենից հետո դու բոնդակային առումով չես գրանցում, որ մարդկանց կրթական մակարդակը շեշտակի աճել է, սա նշանակում է ինչ-որ բան լավ չես արել: Հիմա ես մտածում եմ՝ եթե այն ժամանակ դպրոցը լավը լիներ, 2018-ին այսպիսի մարդու ձայն չէին տա: Ուրեմն ինչ-որ բան էն չենք արել»,-ասաց Քոչարյանը:





























