Երկարաժամկետ քաղաքական բանակցությունները վճռական նշանակություն ունեն Արցախի ապագա կարգավիճակը որոշելու համար, մայիսի 20-ին կայացած լիագումար նիստում ասաց Եվրախորհրդարանի անդամ Պերնանդո Բարրենան:

Նրա խոսքով՝ ժամանակն է Ադրբեջանից պահանջել «անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել հակամարտության ընթացքում եւ դրանից հետո բերման ենթարկված բոլոր հայ բանտարկյալներին, լիարժեք կատարել հրադադարի համաձայնագիրը եւ ձեռնպահ մնալ Հայաստանի տարածք հետագա ռազմական ներխուժումից»:

«Բանակցությունների միջոցով երկարատեւ քաղաքական լուծումը, որը հիմնված է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա, կարեւոր է Արցախի ապագա կարգավիճակի որոշման համար»,- հավելել է նա: