Դուք ասում եք, միգուցե նոր ձեւավորվող խորհրդարանին թողնվի այս փաստաթղթի ստորագրումը. Արդյոք վստա՞հ եք, որ նոր ձեւավորվող խորհրդարանը կարող է վստահաբար մեծամասնություն ունենալ, կամ հնարավոր կոալիցիաները արագ կազմել, որ մենք լրացուցիչ ռիսկերի չտանենք մեր ժողովրդի անվտանգությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ աչրտահերթ նիստում դիմելով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Հնարավոր է, որ մենք ընտրությունների արդյունքում արագ չկարողանանք ձեւավորել իշխանություն եւ ռիսկերը մեզ համար դարձնենք լրացուցիչ հոգս: Ավելի ճիշտ է, որ հիմա ոչ միայն խորհրդարանական, այլ նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ որոշում կայացնենք, որը կլինի կոնսենսուսային, քան թողնենք հետոյի վրա»,-ասաց Բագրատյանը:

Ի պատասխան Մարուքյանն ասաց. «Եթե գնում ենք արտահերթ ընտրությունների, նշանակում է իշխանության հիմքերը թուլացած են: Հիմա մեզ պետք է թույլ վիճակով բան բանակցել ու ստորագրե՞լ, թե՞ մեզ պետք է գնալ ստանալ լավ մանդատ, նաեւ քարոզարշավի ժամանակ ասել, որ մեզ ընտրեք՝ էս թուղթը գնալու ենք ստորագրենք, մի մասն էլ ասի՝ չենք ստորագրելու: Մարդիկ էլ որոշեն, թե ինչ ձեւի իշխանություն են ուզում»: