Եվրախարհրդարանը (ԵԽ) եւ ԵՄ Խորհուրդը կարողացել են պայմանավորվել Եվրամիությունում պատվաստումների հավաստագրեր ներմուծելու հարցի շուրջ: Այդ մասին հայտնել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդյե Ռեյնդերսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«COVID-19 եվրոպական թվային հավաստագրի վերաբերյալ գործարք է կնքվել Եվրահանձնաժողովի առաջարկով: Ես ողջունում եմ այսօրվա նախնական համաձայնագիրը, որը հաստատվել է Եվրախորհրդարանի եւ ԵՄ Խորհրդի կողմից»,-գրել է նա թվիթերյան էջում:
Եվրոպական ինստիտուտների միջեւ պայմանավորվածությունը ձեռք է բերվել բանակցությունների չորս փուլի արդյունքում: Ընդ որում, ինչպես ընդգծում է Agence France-Presse-ը՝ հղում անելով դիանագիտական աղբյուրներին, Եվրախորհրդարանի եւ ԵՄ Խորհրդի միջեւ համաձայնագիրը ճանապարհ է բացում հունիսի վերջում հավաստագրերը ներդնելու համար:
ԵՄ պետությունը քննարկում է Եվրամիության բոլոր 27 երկրներում ճանաչված պատվաստումների հավաստագրերը ներդնելու միտքը մարտի սկզբից: «Կանաչ թվային անցագիր» անվանումը հնարել է Եվրահանձնաժողովը, որը նաեւ առաջարկել է, որպեսզի այդ փաստաթուղթը ներառի տվյալների երեք կատեգորիա՝ պատվաստումների, կորոնավիրուսով վարակվելու եւ ապաքինվելու ամսաթվերի, ինչպես նաեւ ՊՇՌ թեստերի ամսաթվերի եւ արդյունքների մասին:



























