Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «աշխարհին ուղղված իր ուղերձում» կարող է հայտարարել Միջերկրական ծովի արեւելքում ածխաջրածինների հայտնաբերման մասին, գրում է Ahval-ը:

Այսպես կոչված խաղաղության ուղերձում Էրդողանը նախատեսում է ելույթ ունենալ Միջերկրական ծովի կղզի թուրքական ներխուժման 47-րդ տարեդարձին՝ հունիսի 20-ին, Կիպրոսի գրավյալ հատված այցի ժամանակ:

Էրդողանն իր պլանների մասին հայտարարել էր մեկ օր առաջ՝ նշելով. «Մենք լավ լուրեր ենք ստանում արեւելյան միջերկրածովից: Մի զարմացեք, եթե շուտով մեզանից լուրեր լսեք նավթի ու գազի մասին: Ես կլինեմ Հյուսիսային Կիպրոսում՝ անհրաժեշտ ուղերձն ամբողջ աշխարհին փոխանցելու համար»:

Թուրքիան շարունակում է ներգրավված լինեն Հունաստանի եւ Կիպրոսի հետ վեճում տարածաշրջանում արդեն հայտնաբերված ածխաջրածինների շուրջ: Թուրքական հորատման նավերի տեղակայումը Հունաստանի եւ Կիպրոսի ջրերում խստորեն դատապարտվել է Եվրամիության կողմից:

«Ուղերձները, որոնք մենք կհնչեցնենք Հյուսիսային Կիպրոսից, վերաբերում են ոչ միայն կղզուն, այլեւ ամբողջ աշխարհին,- ասել է Էրդողանը:- Եթե դուք վճռականություն չցուցաբերեք, եթե չկարողանաք արտահայտել ձեր դիրքորոշումը, ոչ ոք ձեզ ուշադրություն չի դարձնի»: