Կոտայքի մարզում, այսօր՝ մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։15-ի սահմաններում 39-ամյա Երվանդ Բաբայանը իր վարած ՎԱԶ 2109 մակնիշի ավտոմեքենայով Մայակովսկի-Ձորաղբյուր գյուղամիջյան ճանապարհի 4-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան« բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել նշված բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին։