ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի տեսուչները, «Սիս Նատուրալ» ՓԲԸ-ում իրականացվող ստուգման ժամանակ կատարել են ապրանքնատեսակների նմուշառում եւ հանձնել լաբորատոր հետազոտության:
ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ փորձաքննությամբ պարզվել է, որ 19.04.21թ. արտադրված, երկու տարի պիտանիության ժամկետով «Տրոպիկական» տեսակի հյութը (540 շիշ, 930 մլ) «սպոր չառաջացնող միկրոօրգանիզմներ, բորբոսասնկեր, խմորասնկեր» մանրէաբանական ցուցանիշով չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ եւ Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին եւ համարվում է վտանգավոր սննդամթերք։
«ՍԻՍ ՆԱՏՈՒՐԱԼ» ՓԲԸ արտադրական առանձին գործառույթը՝ հյութ «Տրոպիկական» արտադրատեսակի թողարկումը, կասեցվել է, տրվել է կարգադրագիր նշված խմբաքանակը հետ կանչելու, օգտահանելու եւ/կամ ոչնչացնելու մասին, ինչպես նաեւ ժամկետ՝ խախտումը վերացնելու համար:





























