Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 26-ին կկայանա ամերիկյան-հայկական համերգ` ի պատիվ Օրբելյանների ընտանիքի: Այս մասին այսօր` հունիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ համերգի մասնակիցները: Իսկ համերգին իր ներկայությամբ եւ կատարումներով պատվելու է ԽՍՀՄ եւ ՀՀ ժոզովրդական արտիստ, կոմպոզիտոր, դաշնակահար Կոնստանտին Օրբելյանը:
Որպես հրավիրյալ դիրիժոր համերգին հանդես կգա նաեւ Մաեստրոյի եղբորորդին` անվանի դիրիժոր Կոնստանտին Օրբելյան կրտսերը:
Տոնական համերգին կմիանա նաեւ «Փարոս» կամերային երգչախումբը: Որպես մենակատար հանդես կգան Մետրոպոլիտեն օպերայի երիտասարդ աստղ, հայազգի տենոր Եղիշե Մանուչարյանը, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Սյուզաննա Մելքոնյանը եւ ամերիկացի հանրահայտ բարիտոն Ջոն Ռուզը: Համերգի շրջանակներում տեղի կունենա նաեւ Օրբելյանների Յեյլի համալսարանաի հատուկ մրցանակի հանձնումը:
Պետական Ֆիլհարմոնիկը` Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, այս տոնական համերգին կհյուրընկալի ամերիկյան աշխարհահռչակ Յեյլի շրջանավարտների երգչախմբին, որի գեղարվեստական ղեկավարը եւ դիրիժորը Ջեֆրի Դուման:
Նշենք, որ 1998թ հիմնադրված այս երգչախումբը բաղկացած է ամենատարբեր մասնագիտության շրջանավարտներից` բժիշկներ, ֆիզիկոսներ եւ այլ բնագավառների ներկայացուցիչներից:




























