ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդու՝ Հայկ Հեքիմյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։

NEWS.am-ը Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ քրեական գործը դատարան մուտք է եղել երեկ՝ մայիսի 20-ին, եւ նույն օրը մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին։

Հիշեցնենք, որ Հեքիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով։

Ըստ նախաքննական մարմնի՝ Հեքիմյանն ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում սկսված հրմշտոցի ժամանակ ոստիկանության ծառայողին հարվածել է։